Մատչելիության հղումներ

Գյուլը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անդրադարձել է Հարավային Կովկասին ու Ղարաբաղի խնդրին


Աբդուլա Գյուլը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Նյու Յորք, 23-ը սեպտեմբերի, 2010թ.
Աբդուլա Գյուլը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Նյու Յորք, 23-ը սեպտեմբերի, 2010թ.
Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը` անդրադառնալով նաեւ Հարավային Կովկասին ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, շեշտելով դրա խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

«Կովկասի հարցում մենք հավատարիմ ենք մնում ջանքեր գործադրելուն` համընդհանուր ու կայուն խաղաղություն գտնելու տարածաշրջանում` հարգելով տարածքային ամբողջականության սկզբունքը», - հայտարարել է Գյուլը:

«Վերջին տարիներին մենք բոլորս ականատես դարձանք, թե ինչպես «սառեցված հակամարտությունները» կարող են հեշտությամբ վերածվել ակտիվ բախումների տարածաշրջանում», - հիշեցրել է Թուրքիայի նախագահը` այս համատեքստում, մասնավորապես, նշելով, որ կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը:

Թուրքիայի նախագահը նաեւ ասել է, թե Մերձավոր Արեւելքում մշտական խաղաղությունը հետագայում ամբողջ աշխարհում խաղաղություն ու կայունություն հաստատելու բանալին է։

Աբդուլա Գյուլը ՄԱԿ-ում նորից հայտարարել է, որ Թուրքիան Իսրայելից պաշտոնական ներողություն է սպասում թուրքական նավի վրա իսրայելցի զինվորականների կատարած հարձակման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG