Համաժողովում քննարկվելիք թեման է «Ժողովրդավարությունը Եվրոպայում. սկզբունքներ եւ մարտահրավերներ»։
«Սառը պատերազմի» ավարտից 20 տարի անց ականատես ենք համաեվրոպական աննախադեպ միասնականության։ Սակայն Եվրոպայում ժողովրդավարությանը անընդհատ մարտահրավերներ են նետվում։ Ժողովրդավար օրենսդրությամբ կառավարությունները պետք է ապահովեն մարդկանց իրավունքներն ու կարիքները, այլապես նրանք կարող են կորցնել օրինականությունն ու հասարակության աջակցությունը։ Դա նշանակում է երաշխավորել հիմնարար ազատությունները` օժանդակելով տնտեսության կայուն զարգացմանը, սոցիալական կարիքներին, կրթությանը», - երեւանյան համաժողովին ընդառաջ գրված է Եվրախորհրդի պաշտոնական կայքում։
Նշված է, որ կենտրոնանալով Եվրոպայում ժողովրդավարական սկզբունքների վրա, 2010 թվականի համաժողովը ակնկալվում է, որ ցույց կտա եվրոպական տարածքում լավ կառավարման ռազմավարական մոտեցումները, տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերները, ինչպես նաեւ կձեւակերպի նպատակները հաջորդ փուլի համար։
Երեւանյան ֆորումին մասնակցելու են հայտնի քաղաքական գործիչներ միջազգային ասպարեզից, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, գիտական շրջանակների ներկայացուցիչներ։
Նախատեսվում է, որ համաժողովի տարբեր նիստերին մասնակցելու են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն, իսկ Նախարարների կոմիտեի անունից մասնակցելու է Մակեդոնիայի արտգործնախարարի տեղակալ Զորան Պետրովը։
Համաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 19-21-ը։
Հայաստանյան որոշ հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպություններ դժգոհություն եւ հիասթափություն են հայտնել, որ իրենց համաժողովի մասնակիցների թվում չեն ընդգրկել։
Համաժողովի նախօրեին հայաստանյան մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել` ուղղված Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին, որտեղ պնդում են, որ Հայաստանը չի կատարել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւերի պահանջները, եւ Թորբյորն Յագլանդին հորդորում են այցելել 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող գործիչներին, որոնց նամակի հեղինակները քաղբանտարկյալներ են որակում։