Ի դեպ, Ռևազյանը հայտարարեց, որ դեպի Եվրոպա կանոնավոր չվերթների ուղղությունը 2020-ին 7-ից 17-ի է հասնելու։
ԱԻ նախարարը շեշտում է՝ ցնցումներն ամենևին էլ կապված չէին երկրաշարժի հետ։
Ըստ նրա՝ ցնցում է եղել, իսկ ցնցման վարկածների մեկը արտաքին ինժեներական տեխնիկայի կիրառումը կամ որևէ լուրջ շինարարական աշխատանքներն են:
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆրինա Բաբայանը ցույց տվեց Հանրապետության հրապարակի շատրվանի հարևանությամբ գտնվող տարածքը, որտեղ Հին Երևանի շենքերի ներքնահարկերն են պահպանվել՝ հողի հաստ շերտով պատված։
Նիկոլ Փաշինյանի գոյություն չունեցող շնորհավորանքի մասին գրառում կատարած օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ինչպես նաև համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հոդվածներով:
2020-ին կառավարությունը նախատեսում է զբոսաշրջային ենթակառուցվածքները զարգացնել, առաջին հերթին կրկին ճանապարհները:
Երեկ էլ նույն առիթով խորհրդակցություն էր հրավիրել Արտաքին գործերի նախարարությունը:
Թե ինչու նման իրավիճակ ստեղծվեց, Քննչական կոմիտեն ու մյուս գերատեսչություններն են փորձում պարզել հարուցված քրեական գործերի շրջանակներում. մեղադրյալների թիվը հասել է 18-ի, արդեն 1000-ից ավելի մարդ է հարցաքննվել,
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հաստատում են՝ «ՎԵՈՆ» Արմենիա»-ն դիմել է իրենց՝ գործարքի թույլտվությունը ստանալու համար։
ՍԴ նախագահը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Հակառակորդն այնպիսի սպառազինություն է կուտակել Նախիջևանի տարածքում, ինչպիսին մինչ այդ չէր եղել, այս մասին հայտարարեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
ՌԴ դեսպանը հրաժարվեց գնահատական տալ նաև Կրասնոդարի երկրամասում հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպին:
Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) մոտ 90 միլիոն դրամի խախտումներ է հայտնաբերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «Հայաստան» համահայկական հիմնադրամում ստեղծված գրասենյակում։
Ռուսաստանի օդային տրանսպորտի գործակալության կայքում հրապարակված փաստաթղթում երևում է, որ ռուսական կողմը թույլտվություն տվել է Սիմֆերոպոլ-Երևան թռիչքների համար։
«Գողական աշխարհ» կոչվածը ո՞նց ընդունեց, անհանգիստ շարժումներով ընդունեց, բնական է, իրենց անմիջական շահերին էր այդ օրինագիծն առնչվում», - նշեց Արթուր Գոյունյանը:
Ոստիկանության պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել։
Վիկտոր Սողոմոնյանը մեկնաբանում է ոստիկանության տարածած տեսանյութը, որում ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել։
Բեռնել ավելին