Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխնախագահը հանդիպել է Ռաքել Դինքին


Ռաքել Դինքը մասնակցում է ամուսնու մահվան 9-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը, Ստամբուլ, 19-ը հունվարի, 2016թ.
Ռաքել Դինքը մասնակցում է ամուսնու մահվան 9-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը, Ստամբուլ, 19-ը հունվարի, 2016թ.

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիա կատարած այցելության ընթացքում հանդիպել է նաև Ռաքել Դինքի՝ «Ագոս» թերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի այրու հետ: Այս մասին գրում է Daily Sabah-ը:

Լուսաբանելով ԱՄՆ-ի փոխնախագահի անցած շաբաթավերջին Թուրքիա կատարած այցը՝ թերթը նշում է, որ Բայդենը առանձին հանդիպում է ունեցել Ռաքել Դինքի, ինչպես նաև Թյուրքան Էլչիի և Դիլեկ Դյունդարի հետ: Թյուրքան Էլչին Դիարբեքիրի փաստաբանների ընկերակցության նախկին նախագահ Թահիր Էլչիի այրին է, նրա ամուսինը սպանվել է 2015-ի նոյեմբերի վերջին: Իսկ Դիլեկ Դյունդարը Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի կինն է:

Cumhuriyet-ի գլխավոր խմբագիրը ձերբակալվել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MIT) գաղտնի գործողությունը բացահայտելու համար: Լուսանկարներով հրապարակումը ցույց էր տվել, որ Ազգային հետախուզական ծառայության բեռնատարներով անօրինական զենք է տեղափոխվում Սիրիա:

Հունվարի 23-ին Ջո Բայդենը հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, ինչպես նաև վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG