Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Փեզեշքիանը կմասնակցի գազ արտահանող երկրների համաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին՝ Ռուսաստանի մայրաքաղաքում։
Հղում անելով Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիին՝ Իրանի կիսապաշտոնական «Թասնիմ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկու առաջնորդները կքննարկեն տնտեսական համագործակցության և աշխարհաքաղաքականության հարցեր։
Փեզեշքիանը Մոսկվա է այցելում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից նոր հարվածներ հասցնելու աճող սպառնալիքների ֆոնին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն նախօրեին ակնարկել է, որ ԱՄՆ-ն կարող է կրկին հարվածել Իրանին:
Այս շաբաթվա սկզբին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի վերջին Իրանի պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ այցելեց Իրան։
Գազ արտահանող երկրների ֆորումի ութերորդ գագաթնաժողովում կքննարկվեն գազի համաշխարհային շուկայի զարգացումները, գազ արտահանող երկրների միջև համագործակցությունը և համաշխարհային տնտեսության մեջ բնական գազի դերի խթանումը։