Մատչելիության հղումներ

Փաշինյանը ցավակցել է Ֆրանսիային՝ տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ֆրանսիային՝ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ՝ դատապարտելով տեղի ունեցածը:

«Ցավակցում եմ զոհի ընտանիքին և մաղթում եմ վիրավորներին շուտափույթ ապաքինում։ Հայաստանը համերաշխություն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր դրսևորումների դեմ պայքարում», - X-ում գրել է Փաշինյանը։

Երեկ Ֆրանսիայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զինված տղամարդը սպանել է մեկ մարդու և վիրավորել ևս հինգին, այդ թվում՝ 12-ամյա աղջկա։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կատարվածը որակել է որպես «ահաբեկչական և ռասիստական» հարձակում։

Մակրոնը հայտարարել է, որ զինված տղամարդը միտումնավոր խուսափել է կրակել որոշ մարդկանց վրա՝ հաշվի առնելով նրանց մաշկի գույնն ու արտաքին տեսքը։

Պաշտոնյաների փոխանցմամբ՝ ձերբակալվել է 39-ամյա կասկածյալը:



​
XS
SM
MD
LG