ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը համապատասխան օրակարգի հաստատման դեպքում կարող է քննարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության Կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հարցը, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:
Ուկրաինական իշխանությունները դիտարկում են ութ տանկերներ, որոնք 300 հազար տոննա ռուսական դիզվառելիք են տեղափոխում Միացյալ Նահանգներ: Եվս 13 նավի հետևում են ԱՄՆ-ում գործող լոբբիստական կազմակերպությունները:
Անդրադառնալով բանակում ինքնասպանությունների դեպքերի պատճառներին՝ նշեց, որ դեռ իրենք էլ պիտի հասկանան՝ ինչն է բերում դրան:
Ադրբեջանական անկախ լրատվամիջոց Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլին, որն ինը տարվա ազատազրկման է դատապարտվել և այժմ պատիժը կրում է թիվ 10 ուղղիչ հիմնարկում, տեղափոխվել է պատժախուց, որտեղ նրան ճնշում են, որպեսզի հեռացնել տա լրատվամիջոցում հրապարակված մի շարք հոդվածներ:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազությունը երկրի նախագահի նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին կասկածում են պետական դավաճանության մեջ։ Երկու գործակալություններն էլ այս մասին հայտարարել են նոյեմբերի 3-ին։
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Դեմոկրատական կուսակցությանը միջնաժամկետ ընտրություններում հաղթանակի առթիվ, որոնց արդյունքում դեմոկրատներն ամբողջությամբ կվերահսկեն Կոնգրեսը:
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանի Ադիգեյսկ քաղաքում երեկոյան հարձակվել են առցանց առևտրի Ozon հարթակի լոգիստիկ կենտրոնի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է ընկերությունը՝ նշելով, որ տուժածներ չկան։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ չորս նավթատար նավ է պայթել ականների վրա Հորմուզի նեղուցի հարավային երթուղով անցնելիս՝ խախտելով ջրային այս կարևորագույն ուղիով երթևեկելու Թեհրանի հաստատած կանոնակարգ:
Բեռնել ավելին