Մատչելիության հղումներ

Թրամփը շնորհավորել է դեմոկրատներին միջանկյալ ընտրություններում հաղթանակի առթիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Վաշինգտոնում Լինքոլնի հուշարձանի մոտ, 2-ը նոյեմբերի, 202
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Վաշինգտոնում Լինքոլնի հուշարձանի մոտ, 2-ը նոյեմբերի, 202

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Դեմոկրատական կուսակցությանը միջնաժամկետ ընտրություններում հաղթանակի առթիվ, որոնց արդյունքում դեմոկրատներն ամբողջությամբ կվերահսկեն Կոնգրեսը:

Fox News-ի հետ զրույցում Թրամփն ընդունել է հանրապետականների պարտությունը և խոստովանել, որ դեմոկրատները «լավ աշխատանք են կատարել»:

Թրամփը նաև ասել է, որ «լավ տրամադրություն» կար և զարմացած է գրանցված արդյունքներից։ «Մենք հիանալի հանրահավաքներ արեցինք: Ես մի փոքր զարմացած եմ»,- ասել է նա։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ կան «շատ հարցեր», որոնց շուրջ կարող է աշխատել Կոնգրեսի դեմոկրատների հետ։ Ապա բացառել է միջանկյալ ընտրությունների արդյունքում իր կաբինետում որևէ փոփոխություն կատարելը։

Թրամփը նաև խոստովանել է, որ Իրանի դեմ պատերազմը վճռորոշ դեր ունեցավ այս ընտրություններում: Ըստ նրա՝ վառելիքի բարձր գները բացասաբար են ազդել հանրապետականների վրա: Նա ասել է, որ մարդկանց «դուր չեկավ», երբ ստիպված էին ավելի շատ վճարել վառելիքի համար։

Քվեաթերթիկների հաշվարկը դեռ ընթանում է: CBS հեռուստաալիքի կանխատեսումների համաձայն՝ դեմոկրատները 435 տեղ ունեցող Ներկայացուցիչների պալատում կստանան առնվազն 239 տեղ և կկազմեն մեծամասնություն, իսկ հանրապետականները՝ առնվազն 161։ Իսկ Սենատի 100 տեղերից դեմոկրատները կստանան առնվազն 53-ը՝ կրկին կազմելով մեծամասնություն:

Ըստ կանխատեսումների՝ դեմոկրատներն անակնկալ հաղթանակներ է տանում այն նահանգներում, որտեղ հանրապետականներն են իշխանության, այդ թվում՝ Տեխասում, Կանզասում և Օհայոյում։

Այս քվեարկության ժամանակ նաև մի շարք նահանգներում նահանգապետերի ընտրություն է անցկացվում: Դեմոկրատ թեկնածուները, ըստ CBS News-ի կանխատեսումների, նահանգապետերի մրցապայքարում հաղթում են Տեխասում, Օհայոյում, Այովայում, Կալիֆոռնիայում, Միչիգանում:

New York Time-ին տված հարցազրույցում էլ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները: «Գիտեք, մենք անհամբեր սպասում ենք նրանց հետ աշխատելուն: Հավանաբար ինչ-որ բանի կհասնենք»,- ասել է նա։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG