Մատչելիության հղումներ

Իրանը հայտնել է, որ Հորմուզում 4 լցանավ է պայթել ականի վրա, ևս 2 նավ կալանվել է

Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո El Gaia լցանավից ծուխ է բարձրանում, 15-ը սեպտեմբերի, 2026թ.
Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո El Gaia լցանավից ծուխ է բարձրանում, 15-ը սեպտեմբերի, 2026թ.

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ չորս նավթատար նավ է պայթել ականների վրա Հորմուզի նեղուցի հարավային երթուղով անցնելիս՝ խախտելով ջրային այս կարևորագույն ուղիով երթևեկելու Թեհրանի հաստատած կանոնակարգ:

Իրանական IRNA գործակալությունը հայտնում է, որ պայթյունից հետո նավերի վրա հրդեհ է բռնկվել:

Միևնույն ժամանակ, Իրանի զինված ուժերը կալանել են ևս երկու լցանավ՝ նեղուցով առանց թույլտվության անցնելու ժամանակ։

Նաև նշվում է որ ԻՀՊԿ ուժերը նեղուցի վրայով թռչող ամերիկյան MQ-9 հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարք են խոցել։

Երկու օր առաջ էլ ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ երկու լցանավ է պայթել Հորմուզի նեղուցում ծովային ականի բախվելուց հետո, ինչից հետո լցանավերից մեկի վրա հրդեհ էր բռնկվել:

Այս տարվա գարնանը Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո Թեհրանը փակել է Հորմուզի նեղուցը «ոչ բարեկամական» երկրների համար և պնդում է, որ իր հետ համաձայնեցնելով պետք է նավերն անցնեն ջրային այս ուղին, որտեղով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող բնական գազի և նավթի մոտ 20 տոկոսը:


ԱՄՆ-ն էլ ծովային շրջափակում է սահմանել իրանական նավահանգիստների նկատմամբ և պնդում է, որ ինքն է վերահսկում նեղուցը:

Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ զինուժը նախորդ գիշեր հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող իրանական Քեշմ կղզուն՝ ի պատասխան Իրանի կողմից ամերիկյան նավերի վրա հարձակումների:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG