Ռուսական զինված ուժերի անօդաչու թռչող սարքը այսօր կեսօրին մոտ հարվածել է Կիևի մարզի Բրովարիում Rozetka մարքեթփլեյսի տարածքին, հաղորդում է մարզային դատախազությունը:
Հարվածի հետևանքով 61-ամյա տղամարդ է զոհվել, կան վիրավորներ, նրանցից մեկի վիճակը ծանր է: Նաև վնասվել են 13 ավտոմեքենաներ: Տուժել է արդյոք ընկերության պահեստը, չի հաղորդվում:
Rozetka-ի համասեփականատեր Իրինա Չեչյոտկինան սոցցանցում գրել է, որ զոհվածը մարքեթփլեյսի աշխատակից է, վիրավորվել է յոթ մարդ, նրանք հիվանդանոցներում են: Հարվածի պահին հերթափոխում 270 մարդ է եղել:
Rozetka-ն ուկրաինական ինտերնետային խանութ և մարքեթփլեյս է, որն ամենամեծ հաճախելիությունն ունի երկրում և ապրանքների լայն տեսականի՝ հազարավոր վաճառողներից:
Վերջին երկու շաբաթներին ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածում են Wildberries մարքեթփլեյսի պահեստներին Ռուսաստանում և Ղրիմում, ընկերությունը և գործընկեր վաճառողները բազմամիլիոնանոց կորուստներ են կրում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱԹՍ-ները Վոլգոգրադի մարզում և Թաթարստանում հարվածել են Wildberries-ի պահեստներինԿիևի նոր մարտավարությունը. ինչո՞ւ է Ուկրաինան հարվածում Wildberries-ինՈւկրաինական դրոնները հարվածել են Պենզայում Wildberries-ի պահեստին, մեկ մարդ է վիրավորվելWildberries-ի պահեստները՝ ուկրաինական դրոնների թիրախում. հետևանքները հասել են նաև հայ վաճառողներինՈւկրաինական դրոնները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին և Wildberries-ի պահեստինՈւկրաինան ԱԹՍ-երով հարվածել է Եկատերինբուրգում Wildberries-ի պահեստինՈւկրաինական հարվածներից Ռուսաստանում կրկին Wildberries-ի պահեստներ են այրվել, կան տուժածներՀարվածներ Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին. տուժում են նաև հայաստանցի վաճառողները«Ներգրավված էին ռուսական բանակի մատակարարման գործում». Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումըՈւկրաինան հարվածել է Wildberries-ի պահեստներին, տուժածներ կանՄերձմոսկվայում ԱԹՍ-ները հարվածել են նավթաբազային, Wildberries-ի պահեստին, Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերում 3 մարդ է զոհվելՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին, կան զոհեր