Ուկրաինական կողմը ավելի քան 300 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Եկատերինբուրգի, Սարատովի, Դոնի Ռոստովի, Բելգորոդի և Ղրիմի վրա։
Եկատերինբուրգում հարված է հասցվել Wildberries-ի պահեստին։ Պահեստի մոտ գտնվող մեքենաները հրդեհվել են, հայտնում է Настоящее Время-ն:
Վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Wildberries-ը հայտարարել է, որ աշխատակիցները տարհանվել են, և պահեստը չի վնասվել։ Նույնը հաստատել են նաև տեղական իշխանությունները։
Wildberries-ի պահեստները վերջին օրերին արդեն մի քանի անգամ հարձակման են ենթարկվել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ այդ լոգիստիկ կենտրոններն օգտագործվել են անօդաչուների և նավիգացիոն սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ պատժամիջոցային բաղադրիչներ մատակարարելու նպատակով։