Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, հաղորդում է Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը:

Օրբելյանը նշում է նաև, որ կալանքի որոշումը դեռ չեն ստացել, ստանալուց հետո կորոշեն հետագա գործողությունները:

Հակակոռուպցիոն դատարանը ժամեր առաջ բավարարեց քննիչի միջնորդությունը նախկին նախագահի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին։

Քոչարյանը գիշերը Հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել էր հիվանդանոց, միջնորդության քննարկումը շարունակվել էր առանց նրա:

Ռոբերտ Քոչարյանն այս գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորվել է նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։

Երկրորդ նախագահին առնչվող քրեական գործով անցնում է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կալանավորված Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից տեղափոխվեց ՔՀԿՔոչարյանը Հակակոռուպցիոն դատարանում է, կալանքի հարցը կքննի դատավոր Սարգիս Դադոյանը 10 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սեդրակ Քոչարյանի ու ևս 3 հոգու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըՍերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը«Ասել եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ». վարչապետը կրկին սպառնաց ընդդիմախոսներինՌոբերտ Քոչարյանին և որդուն՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել