Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող գործի շրջանակում Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Սարգսյանը նախօրեին կարճ արձագանքելով իրեն հասցեագրված մեղադրանքին ասաց՝ բան չի հասկանում: «Երբ գործերը ստանանք՝ գործի նյութերը, էն ժամանակ կխոսենք, բան չեմ հասկանում»,- ասաց Սարգսյանը։