Ինչո՞ւ են հետաձգվել ԱՄՆ-Իրան բանակցությունները Շվեյցարիայում

ԱՄՆ դրոշը Թեհրանում՝ նախկին ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, 2026 թ. փետրվարի 5-ին։

ԱՄՆ-ի և Իրանի միջև այսօր Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները չեն կայանա, հայտնել է այդ երկրի արտգործնախարարությունը։ Սպիտակ տնից պարզաբանել են, թե ամերիկյան պատվիրակության այցը հետաձգվել է «լոգիստիկ» խնդիրների պատճառով։ Մինչդեռ, ըստ իրանական լրատվամիջոցների, Թեհրանն է հետաձգել իր պատվիրակության այցը՝ Լիբանանում Իսրայելի շարունակվող հարձակումների պատճառով։

Թեհրանի և Վաշինգտոնի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով պատերազմը պետք է դադարեցվի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Փաստաթուղթը 60 օր է նախատեսում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հրապարակվել է ԱՄՆ-Իրան համաձայնագրի 14 կետանոց տեքստը

Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է՝ Վաշինգտոնի հետ բանակցությունները կընթանան Թեհրանի սահմանած «կարմիր գծերի» շրջանակում։ IRNA գործակալությանը նա ասել է, որ Իրանը հաստատակամ է ապահովելու իրանական ժողովրդի շահերը։

«Եթե թշնամին փորձի անցնել թույլատրելի սահմանները, մենք արդեն ապացուցել ենք, որ մատը ձգանի վրա ենք պահում և որևէ երկմտանք չունենք թշնամուն ջախջախիչ պատասխան հասցնելու հարցում», - նշել է Ղալիբաֆը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու են ընթանալ Իրանի սահմանած «կարմիր գծերի» շրջանակում. Ղալիբաֆ

Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսը ևս զգուշացրել է՝ Իրանի իրավունքների ցանկացած խախտում կհանգեցնի ռազմական ավելի ուժեղ պատասխանի։

ԱՄՆ փոխնախագահն իր հերթին դիտողություն է արել հուշագիրը քննադատող իսրայելցիներին՝ հիշեցնելով, որ Իսրայելը պաշտպանելու նպատակով կիրառված զենքի մեծ մասը ամերիկյան է։ Ջեյ Դի Վենսը նաև ասել է, որ համաձայնագրի նպատակներից մեկը Լիբանանին հնարավորություն տալն է, որ ինքը վերահսկի երկրի հարավը, այլ ոչ թե «Հեզբոլա»-ն։

«Եվ, ի վերջո, մենք ուզում ենք, որ Լիբանանի կառավարությունը ... կարողանա վերահսկել Հարավային Լիբանանը, որպեսզի «Հեզբոլա»-ն չգրավի երկիրը, որպեսզի իսրայելցիները սպառնալիքի տակ չլինեն և չհարձակվեն ո՛չ Հարավային Լիբանանի, ո՛չ էլ Բեյրութի վրա», - ասել է Ջեյ Դի Վենսը։

Ֆրանսիայի արտգործնախարարն ԱՄՆ-ին կոչ է արել ճնշել Իսրայելին՝ Լիբանանում պատերազմը դադարեցնելու համար։ Իսրայելը, սակայն, մտադիր չէ դուրս գալ Լիբանանից։ Վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքը Լիբանանում կմնա այնքան, որքան անհրաժեշտ է Իսրայելի անվտանգության համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն պետք է ճնշի Իսրայելին՝ Լիբանանում պատերազմը դադարեցնելու համար. Բարո

Ու մինչ անորոշ է բանակցությունների ապագան, Իսրայելի բանակը շարունակել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ գործողությունները։ Իսրայելական հարվածներից գիշերը զոհվել է առնվազն 18 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 30-ը։ «Հեզբոլա»-ն հայտնել է, որ պատասխանել է իսրայելական հարվածներին։ Իսրայելցի չորս զինվոր է սպանվել։ Իսրայելի ազգային անվտանգության նախարարը սպառնացել է ամբողջ Լիբանանը հրի մատնել։

Չնայած բանակցությունների հետաձգմանը, դրական տեղաշարժ կա Հորմուզի շուրջ, նեղուցով երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է։ Իրանը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում նեղուցով երթևեկության ապահովման ծախսերն ինքը կհոգա, սակայն նեղուցն անցնել ցանկացող նավերը պետք է նախապես դիմում ներկայացնեն։ Այս լուրերի ֆոնին նավթի գինը շարունակում է նվազել, Brent տեսակի գինը հասել է 78 դոլարի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը մահացու հարվածներ է հասցրել ԼիբանանինՇվեյցարիան հայտնում է՝ այսօր նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղյալ են հայտարարվելԻրանը Հորմուզով անցնել ցանկացող նավերին արագ թույլտվություն կտրամադրի Իրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի կողմից փոխըմբռնման հուշագրի խախտումները. ՂալիբաֆԽամենեին ընդունել է ԱՄՆ-ի հետ գործարքը, թեև «այլ տեսակետ» ուներԻսրայելական զորքերը կմնան Լիբանանում․ ՆեթանյահուՎենսի այցը Շվեյցարիա հետաձգվում էՊատմական փաստաթուղթ և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրի մասին ԱՄՆ-ն կվերսկսի պատերազմը, եթե Իրանը չկատարի պարտավորությունները. ՀեգսեթԹրամփը պաշտպանել է Իրանի հետ գործարքը՝ «հիմար» և «նախանձ» անվանելով քննադատներին