Մատչելիության հղումներ

Իրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի կողմից փոխըմբռնման հուշագրի խախտումները. Ղալիբաֆ

Թեհրանը չի հանդուրժի Վաշինգտոնի կողմից փոխըմբռնման հուշագրի խախտումները, հայտարարել է Իրանի գլխավոր բանակցող և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

«Գերագույն առաջնորդի կողմից մեզ տրված խնդիրն է հետամուտ լինել համաձայնագրի պայմանների և կետերի իրականացմանը։ Անբարեխղճության, պայմանագրի խախտման և հակառակ կողմից չափազանց պահանջներ լինելու դեպքում մենք առանց տատանվելու ջախջախիչ պատասխան ենք տալու թշնամուն», - սոցցանցում գրել նա:

«Նրանց մեկ անգամ ապտակ ստացան պատերազմի ժամանակ, եթե կրկին ցանկանան այդ ճանապարհով գնալ, ավելի ուժեղ ապտակ կստանան»,- հավելել է իրանցի պաշտոնյան։

ԱՄՆ-ի և Իրանի միջև այսօր Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները չեն կայանա, հայտնել է Շվեյցարիայի արտգործնախարարությունը։ Սպիտակ տնից մինչ այդ էլ հայտնել էին, թե ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Բուրգենշտոկ հետաձգվել է «լոգիստիկ» խնդիրների պատճառով։

Իրանական լրատվամիջոցներն էլ գրել էին, որ Թեհրանն է հետաձգել իր պատվիրակության այցը Շվեյցարիա՝ Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումների պատճառով։

XS
SM
MD
LG