Թրամփը դրական է որակել Զելենսկիի և Նեթանյահուի հետ հանդիպումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ընդլայնված կազմով հանդիպումը Սպիտակ տանը, 28-ը հուլիսի, 2026թ․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է որակել Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ առանձին հանդիպումները։

«Մեծ պատիվ էր հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Շատ բաներ քննարկեցինք։ Հանդիպումը շատ լավ անցավ», - Truth Social-ում գրել է Թրամփը։

Նախօրեին հաղորդվել էր, որ Զելենսկին Սպիտակ տանը փակ դռների հետևում ավելի քան մեկ ժամ բանակցություններ է վարել նախագահ Թրամփի հետ։

Բանակցությունները ընթանում են, երբ Կիևն ու Մոսկվան շարունակում են հեռահար հարվածներ հասցնել միմյանց։

Զելենսկին Թրամփի հետ հանդիպումը «լավ» էր որակել։

«Նախագահի հետ խոսեցինք Patriot համակարգերի հրթիռների և այլ միջոցների արտադրության լիցենզիաների մասին, որոնք կարող են օգտակար լինել։ Խոսեցինք նաև դիվանագիտության մասին․ կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը», - նշել է նախագահ Զելենսկին։

Վարչապետ Նեթանյահուի հետ հանդիպման առթիվ ԱՄՆ նախագահը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ - «Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուն, ես և ներկայացուցիչները։ Շատ լավ հանդիպում ենք ունեցել։ Բնականաբար, շատ կարևոր թեմաներ են քննարկվել»։

Ըստ Նեթանյահուի, հանդիպումը «գերազանց» է անցել, փոխանցում է Reuters-ը։

Թրամփ-Նեթանյահու հանդիպումը տեղի ունեցավ ԱՄՆ-Իրան պատերազմի և Գազայում հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումների ֆոնին։

Նախորդ շաբաթ Թրամփը Սպիտակ տանը Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին էր ընդունել, որի ժամանակ քննարկվել էր ինչպես Լիբանանի տարածքներից իսրայելական ուժերի դուրսբերման, այնպես էլ իրանամետ «Հեզբոլա» խմբավորման զինաթափման հարցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին հայտնել է՝ «լավ հանդիպում» է ունեցել Թրամփի հետՍպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըԹրամփ․ «Երկու ժամում կոչնչացնենք Իրանում գտնվող կամուրջները»Իրանը ստացել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Օմանի առաջարկներըՕմանը Իրանին է ներկայացրել Հորմուզի նեղուցի համար տարածաշրջանային մեխանիզմ. ReutersՌԴ-ն արձակել է 131 ԱԹՍ. ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական 2 նավերի է հարվածների մասինԶելենսկին ժամանել է ԱՄՆ, այսօր կհանդիպի ԹրամփինԹրամփը Իրանի հետ «լավ բանակցություններ»-ից է խոսումԱրաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Օմանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետԶոհեր և վիրավորներ ռուս-ուկրաինական փոխադարձ հարվածներիցԹրամփն այսօր Սպիտակ տանը կընդունի Զելենսկուն և Նեթանյահուին