Մատչելիության հղումներ

Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Օմանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխիվ
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխիվ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր օմանցի և սաուդցի պաշտոնակիցների հետ առանձին հեռախոսազրույցներում Հորմուզի նեղուցի անվտանգությանը վերաբերող հարցեր է քննարկել, փոխանցում է Reuters գործակալությունը։

Ըստ Արաղչիի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության՝ ԱԳ նախարարը «քննարկել է երկկողմ և տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով համագործակցության ամրապնդման և տարածաշրջանում կայունություն հաստատելու նպատակով համատեղ դիվանագիտական ջանքերն առաջ մղելու անհրաժեշտությունը»։

Այս ամիս Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանը փորձում է համաձայնության գալ Օմանի հետ Հորմուզի նեղուցի համար համատեղ մեխանիզմի շուրջ, սակայն ԱՄՆ-ի կողմից Օմանի վրա ճնշումը խոչընդոտում է այդ ջանքերին։

Իրանի և Սաուդյան Արաբիայի գլխավոր դիվանագետների հեռախոսազրույցին նախորդել էր Էր-Ռիյադի երեկվա հայտարարությունն, ըստ որի՝ Իրաքում Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների կողմից անօդաչուներ էին արձակվել Թագավորության նավթային օբյեկտների վրա։


XS
SM
MD
LG