Մատչելիության հղումներ

Զելենսկին հայտնել է՝ «լավ հանդիպում» է ունեցել Թրամփի հետ

=
=

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Սպիտակ տանը փակ դռների հետևում ավելի քան մեկ ժամ բանակցություններ է վարել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Բանակցությունները տեղի են ունենում Կիևի և Մոսկվայի փոխադարձ հեռահար հարվածների ինտենսիվացման ֆոնին։

Նախագահ Թրամփի հետ հանդիպումից հետո Զելենսկին հայտարարել է, որ «Օվալաձև աշխատասենյակում լավ հանդիպում է ունեցել Թրամփի հետ»։

Հաղորդվում է, որ Զելենսկին նախագահ Թրամփի հետ քննարկել է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին նոր թափ հաղորդելու հնարավորությունները, ամերիկյան հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզավորման հետ կապված հարցեր.

«Նախագահի հետ խոսեցինք Patriot համակարգերի հրթիռների և այլ միջոցների արտադրության լիցենզիաների մասին, որոնք կարող են օգտակար լինել։ Խոսեցինք նաև դիվանագիտության մասին․ կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը», - նշել է Զելենսկին։

XS
SM
MD
LG