«Օմանը Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության կազմակերպմանը վերաբերող նոր գաղափարներով է հանդես եկել», - Reuters-ին փոխանցել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Թեհրանում Օմանի առաջարկներն արդեն իսկ ստացել են, սակայն դեռ չեն պատասխանել դրանց։
Օմանի մշակած առաջարկների էության մասին իրանական կողմն առայժմ չի հայտնում։
Իրանի արտգործնախարարը երկուշաբթի օրը Հորմուզի նեղուցի հարցը քննարկել է Օմանի և Սաուդյան Արաբիայի իր գործընկերների հետ։
Միացյալ Նահանգները շաբաթավերջին անսպասելիորեն դադարեցրել է Իրանի դեմ օդային հարվածները, ինչը մեծացրել է դիվանագիտական լուծման հասնելու հույսերը։ Նման համաձայնության դեպքում հնարավոր կլինի վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցում, որով մինչ հակամարտությունը տեղափոխվում էր համաշխարհային էներգակիրների մոտ մեկ հինգերորդը։