Մատչելիության հղումներ

Զոհ, վիրավորներ Ուկրաինային ռուսների հարվածների հետևանքով

Ռուսական զինուժի անօդաչու թռչող սարք Ուկրաինայի երկնքում, արխիվ
Ռուսական զինուժի անօդաչու թռչող սարք Ուկրաինայի երկնքում, արխիվ

Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Կորյուկովսկի շրջանում ռուսների հարձակման հետևանքով 15-ամյա աղջիկ է զոհվել, նրա ծնողները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով այրվել են բնակելի տունը և տնտեսական շինությունը:

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հաղորդել է երկու վիրավորի մասին: Նրա խոսքով՝ ամուսինները վիրավորվել են, երբ նրանց տունն այրվել է Նիկոլաև համայնքի վրա ռուսների հարձակման հետևանքով: Կինը և տղամարդը հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակում:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ գիշերը ռուսական զորքերը հարձակվել են երկրի վրա 94 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 77-ը խոցվել են: 16 անօդաչուներ հարվածներ են հասցրել 11 վայրերում, մեկ վայրում էլ ընկել են խոցված սարքի բեկորները:



XS
SM
MD
LG