Մատչելիության հղումներ

Խարկովում ռուսական անօդաչուի հարվածից զոհեր ու վիրավորներ կան

Ուկրաինայի երկրորդ խոշորագույն քաղաք Խարկովում երկու մարդ է սպանվել, 7-ը վիրավորվել ռուսական անօդաչուի հարվածից։ Ըստ քաղաքապետի՝ ռուսական զինուժի թիրախում է եղել տեղի գործարաններից մեկը։ Վիրավորների թվում երկու կին կա, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Ռուսաստանի կողմից օկուպացված Զապորոժիեում էլ, ըստ Մոսկվայից նշանակված իշխանությունների, երկու մարդ է զոհվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից։

Ամիսներ շարունակ Վաշինգտոնը ճնշում էր գործադրում կողմերի վրա՝ արդեն ավելի քան 4 տարի շարունակվող պատերազմը կանգնեցնելու համար, բանակցությունների երրորդ փուլը, սակայն, խափանվեց՝ Մերձավոր Արևելքում սկսված պատերազմի պատճառով։




XS
SM
MD
LG