Անցած գիշեր Խարկովում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ, իսկ առնվազն 15-ը՝ վիրավորվել, հայտնում են տեղական իշխանությունները։ Նրանց տվյալներով՝ բալիստիկ հրթիռը հարվածել է հինգհարկանի բնակելի շենքի:
Ընդհանուր առմամբ, հրթիռային հարձակումներից վնասվել է Խարկովի Կիևսկի շրջանի 19 բազմահարկ շենք։ Վնասվել են նաև դպրոց և առևտրի կետեր։
Ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել նաև Կիևին: Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ զոհեր չեն եղել։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ Օդեսայի մարզում ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ենթակառուցվածքային օբյեկտների վրա։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ռուսական ուժերը գիշերը Ուկրաինայի վրա արձակել են 509 հրթիռ և անօդաչու թռչող սարք, որոնցից 472-ը խոցվել են։
Ռուսաստանը KAB-500 է նետել Ուկրաինայի Դոնեցկի մարզի հյուսիսային Կրամատորսկ քաղաքի կենտրոնի վրա։ Մարզային վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինի խոսքով՝ վիրավորվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա։