Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է տարբեր տեսակի 117 ԱԹՍ. կան զոհեր ու վիրավորներ

Անցած գիշեր Ռուսաստանը, ըստ Ուկրաինայի ԶՈւ Օդային ուժերի տվյալների, Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել է տարբեր տեսակի 117 անօդաչու թռչող սարք։ Դրանցից 98-ը հաջողվել է խոցել։ Զոհվել է առնվազն երեք մարդ, ավելի քան 20-ը վիրավորվել։

Ռուսական հարվածների հիմնական թիրախները կրկին էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներն էին։ Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ։

Ռուսական բանակը անօդաչու թռչող սարք է կիրառել Խարկովի մարզի Չուգուևսկի շրջանում. հարվածի հետևանքով հրդեհվել է տուն և երեք մարդ վիրավորվել է։

Խարկովի մարզի Վոլչանսկի շրջանի Բելի Կոլոդյազ գյուղում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ:

Ռուսական անօդաչու թռչող սարքը նաև հարվածել է Կիև-Սումի երթուղով ընթացող գնացքին, որի մեջ եղել է մոտ 200 ուղևոր։ Տուժածներ չկան։


XS
SM
MD
LG