Մատչելիության հղումներ

«Զանգեզուրի միջանցքի» իրագործումը շարունակվում է». Ադրբեջանցի պաշտոնյա

«Զանգեզուրի միջանցքի» իրագործումը շարունակվում է», հայտարարել է Ջաբրայիլի, Գուբադլիի և Զանգիլանի շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ Վահիդ Հաջիևը։

«Այս նախագծի իրականացումը ոչ միայն կապահովի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև ուղիղ ցամաքային կապ, այլև կստեղծի միասնական օղակաձև երկաթուղային ցանց՝ տարեկան հավելյալ 15 միլիոն տոննա բեռ տարանցելու հնարավորություն տալով Ադրբեջանին»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նա նաև հավելել է․ «Մենք ունենք նաև Զանգելանի միջազգային օդանավակայանը, որտեղից արդեն թռիչքներ են իրականացվում, դա, անկասկած, էլ ավելի գրավիչ կդարձնի երկիրը ներդրողների և բիզնեսների համար»։

XS
SM
MD
LG