Մատչելիության հղումներ

Վեդիի գործով ձերբակալվածներից մեկը կալանավորվել է

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցածի գործով ձերբակալված երկու անձանցից մեկը՝ 58-ամյա Արթուր Երեմյանը կալանավորվել է, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից:

Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում տեղի ունեցածի կապակցությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են, կալանքի միջնորդություն է ներկայացվել:

Այդ անձինք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ «խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը»: Առայժմ տեղեկություն չկա՝ բավարարվել է արդյոք երկրորդ ձերբակալվածի կալանքի միջնորդությունը:

Սեռական բռնության մասին առաջին ահազանգից երեք ամիս անց ու միայն լրագրողների բացահայտումներից հետո են երկու տղամարդիկ առերեսվել Վեդիում բնակվող անչափահաս աղջիկներից մեկի հետ։

Անչափահասների հանդեպ սեռական բռնության առաջին ահազանգը դեռ փետրվարի 12-ին է եղել, երկրորդը՝ ապրիլի 22-ին:

XS
SM
MD
LG