Մատչելիության հղումներ

Արարատի մարզի և Վեդիի ոստիկանության ու քննչականի պետերն ազատվել են պաշտոններից

Լրացված
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության շենքը Երևանում, արխիվ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցեցին Ներքին գործերի նախարարությունից:

Քննչական կոմիտեից էլ «Ազատությանը» հայտնեցին, որ պաշտոններից ազատվել են Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը:

Արարատի մարզի Վեդի համայնքում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին ահազանգեր ներկայացրել է Վեդիի դպրոցը դեռևս փետրվարին: Անչափահասների փաստաբանների պնդմամբ՝ իրավապահների անգործության հետևանքով բռնությունը շարունակվել է մինչև ապրիլի 22-ը, երբ այդ մասին սկսել են գրել լրատվամիջոցները:


XS
SM
MD
LG