Մատչելիության հղումներ

Թրամփը սպառնում է 200 տոկոս մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների համար


Ֆրանսիական գինիներ, արխիվ
Ֆրանսիական գինիներ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 200 տոկոս մաքսատուրք սահմանել ֆրանսիական արտադրության գինիների համար։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է լրագրողների հետ զրույցի ընթացքում:

Թրամփը համոզմունք է հայտնել, որ այդ քայլից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կվերանայի իր դիրքորոշումը ԱՄՆ նախագահի կողմից ստեղծվող Խաղաղության խորհրդին անդամակցելու հարցում։

Ավելի վաղ Ֆրանսիան մերժել էր Խաղաղության խորհրդին անդամակցելու Վաշինգտոնի առաջարկը՝ մտավախություն հայտնելով, թե այն կարող է նույն լիազորությունները ստանձնել, ինչ ՄԱԿ-ը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG