Մատչելիության հղումներ

Թրամփը «քննարկում է Գրենլանդիան ձեռք բերելու ուղիները», ներառյալ զինուժի կիրառումը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է «Գրենլանդիան ձեռք բերելու տարբերակները», ներառյալ ԱՄՆ զինված ուժերի հնարավոր օգտագործումը, հայտարարել է Սպիտակ տունը:

Թրամփը սա դիտարկում է որպես ԱՄՆ ազգային անվտանգության առաջնահերթություն, որն անհրաժեշտ է «Արկտիկական տարածաշրջանում մեր հակառակորդներին զսպելու համար», ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Գրենլանդիան բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների մի մասը: Երեքշաբթի օրը եվրոպական խոշորագույն տերությունների և Կանադայի առաջնորդները հանդես եկան ի պաշտպանություն կղզու տարածքի՝ հայտարարելով, որ այն պատկանում է իր ժողովրդին:

Անցած հանգստյան օրերին Մադուրոյի ձերբակալությունից հետո Թրամփը վստահություն է հայտնել, որ «արևմտյան կիսագնդում ամերիկյան գերիշխանությունը այլևս երբեք կասկածի տակ չի դրվի»:

XS
SM
MD
LG