Մատչելիության հղումներ

Եվրոպական երկրները միավորվել են՝ Գրենլանդիային աջակցելու


Գրենլանդիա - Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, Նուուկ, 15-ը հունիսի, 2025թ.
Գրենլանդիա - Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, Նուուկ, 15-ը հունիսի, 2025թ.

Եվրոպական 7 երկիր համերաշխություն է հայտնել Գրենլանդիային՝ կղզու հանդեպ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից հետո։ «Միայն Գրենլանդիան և Դանիան իրավունք ունեն որոշել կղզու ապագան», - ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Դանիայի առաջնորդները։

Կիրակի երեկոյան՝ Վենեսուելայի ավտորիտար առաջնորդին տապալելուց մեկ օր անց, Թրամփը պնդել էր՝ Դանիայի կազմում ինքնավար կառավարում ունեցող կղզին անհրաժեշտ է Ամերիկային՝ «ազգային անվտանգության տեսանկյունից»։ Ավելի վաղ նա չէր բացառել, որ Վաշինգտոնը կարող է ուժով հասնել այդ նպատակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG