Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Մերցը թող իր գործով զբաղվի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հանդիպումը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 3-ը մարտի, 2026թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հանդիպումը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 3-ը մարտի, 2026թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցին «Իրանի շուրջ զարգացումներին միջամտելու համար»։

«Գերմանիայի կանցլերը ավելի շատ ժամանակ պետք է ծախսի ռուս - ուկրաինական պատերազմի [դադարեցման] վրա։ Այս հարցում նա որևէ արդյունավետություն չի ցուցաբերել։ Լավ կլիներ նաև, որ Մերցը ոչ թե խառնվեր այն մարդկանց գործերին, որոնք ցանկանում են չեզոքացնել Իրանի միջուկային սպառնալիքը, այլ զբաղվեր ճգնաժամում գտնվող իր երկրում առկա խնդիրներով, օրինակ՝ ներգաղթով կամ էներգետիկայով», - հայտարարել է Թրամփը։

Գերմանիայի կանցլերն ավելի վաղ քննադատել էր Միացյալ Նահանգների հարվածները Իրանի դեմ:

XS
SM
MD
LG