Իրանի պատերազմը «աղետալի սխալ» է, որը խախտում է միջազգային իրավունքը, հայտարարել է Գերմանիայի նախագահը՝ արտասովոր կտրուկ քննադատելով ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականությունը։ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պնդել է, թե Թրամփը սասանում է Գերմանիայի հարաբերությունները հետպատերազմյան ամենամեծ դաշնակցի հետ։
«Մեր արտաքին քաղաքականությունն ավելի համոզիչ չի դառնում միայն այն պատճառով, որ մենք միջազգային իրավունքի խախտումը չենք անվանում միջազգային իրավունքի խախտում», - արտգործնախարարությունում հայտարարել է Շտայնմայերը, որը նախկինում ղեկավարել է արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Պատերազմը անվանելով ավելորդ և «քաղաքականապես աղետալի սխալ», Շտայնմայերը նշել է, որ Թրամփի երկրորդ ժամկետը Գերմանիայի արտաքին հարաբերություններում ի հայտ է բերել նույնքան խորը խզում, որքան Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։
Գերմանիայի նախագահը արարողակարգային դերակատարություն ունի երկրում և ավելի ազատ է իր քաղաքական հայտարարություններում, քան կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, որը շրջանցել է պատերազմի օրինականության վերաբերյալ հարցերը։