Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վստահ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հարաբերությունների հարցում՝ չնայած վերջինիս կողմից արված քննադատական հայտարարություններին։
«Ամերիկայի նախագահի և իմ անձնական հարաբերությունները առնվազն իմ կարծիքով, նույնքան լավ են, որքան նախկինում էին։ Մենք շարունակում ենք կառուցողական քննարկումներ ունենալ»,- ասել է Մերցը Բեռլինում։
Գերմանիայի կանցլերն ավելի վաղ քննադատել էր ԱՄՆ հարվածները Իրանի դեմ, ինչին հաջորդել էր Թրամփի գրառումը Truth Social հարթակում․
«Մերցը չի հասկանում, թե ինչի մասին է խոսում։ Զարմանալի չէ, որ Գերմանիան տնտեսապես և այլ առումներով վատ վիճակում է»,- գրել էր ԱՄՆ նախագահը։