Մատչելիության հղումներ

Թուրքիան հայտարարում է՝ պատերազմի տարածման վտանգը դեռ մնում է

«Իրանի տարածքային ամբողջականությունը չպետք է կասկածի տակ դրվի, ոչ էլ ռեժիմի փոփոխության նպատակ դրվի», -հայտարարել է Թուրքիայի ատգործնախարարը Անկարայում՝ գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ համատեղ ասուլիսում։

Ընդգծելով, որ պատերազմի ընդարձակման վտանգը դեռևս չի մարել, Հաքան Ֆիդանը կոչ է արել Իսրայելին դադարեցնել հարևան Լիբանանի ռմբակոծությունները՝ «քանի դեռ երկիրը վերջնականապես չի փլուզվել»։

«Իսրայելը, որը հետապնդում է ծավալապաշտական քաղաքականություն, իր կեղտոտ պատերազմով ներխուժում է Լիբանան», - ասել է նա։

Լիբանանը Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ ներքաշվեց անցյալ շաբաթ, երբ Իրանի դաշնակից «Հեզբոլլահը» հարձակվեց Իսրայելի վրա՝ ԱՄՆ-իսրայելական հարվածներից ու Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունից հետո։

Իսրայելը, որն այս պատերազմից առաջ էր դեռ թիրախավորում Լիբանանը, այժմ էլ ավելի է սաստկացրել հարվածները, ինչպես նաև ցամաքային զորքեր ուղարկել հարևան երկիր՝ չնայած 2024 թվականի հրադադարին։
Պաշտոնակա Բեյրութի տվյալներով՝ վերջին օրերին միայն ռազմական գործողությունների զոհ է դարձել ավելի քան 687 մարդ, ավելի քան 800,000 մարդ ստիպված է եղել լքել բնակավայրը։

XS
SM
MD
LG