Մատչելիության հղումներ

Իրանում մինչև 3.2 միլիոն մարդ է տեղահանվել պատերազմի պատճառով. ՄԱԿ

Իրան, պատերազմի հետևանքները
Իրան, պատերազմի հետևանքները

Փետրվարի 28-ից Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի սկսվելուց ի վեր մինչև 3.2 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Իրանում, հայտնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR):

Գործակալությունը նշում է, որ այս գնահատականը հիմնված է երկրի տարբեր մասերում տեղահանվածների մասին նախնական գնահատականների վրա։

«Այս թիվը, հավանաբար, կշարունակի աճել, քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են, ինչը վկայում է մարդասիրական կարիքների մտահոգիչ սրման մասին», - ասվում է գործակալության հայտարարությունում:


XS
SM
MD
LG