Սիրիայի կառավարական զորքերի և քուրդ զինյալների միջև մի քանի օր տևած մահացու բախումներից հետո, որոնք հազարավոր խաղաղ բնակիչների ստիպեցին փախչել՝ այսօր Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Հալեպում հրադադարի մասին:
Հաղորդվում է, որ բախումների հետևանքով 21 զոհ կա: Պաշտպանության նախարարությունը հայտարարել է՝ հրադադարի նպատակն է, որ ռազմական գործողությունների պատճառով տեղահանված խաղաղ բնակիչները կարողանան «վերադառնալ և վերսկսել իրենց բնականոն կյանքը անվտանգության և կայունության մթնոլորտում»։ Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ մոտ 16,000 մարդ է փախչել:
Միացյալ Նահանգները ողջունել է ձեռք բերված ժամանակավոր հրադադարը, X-ում արված գրառմամբ նշել է Սիրիայի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Թոմ Բարաքը: Դեսպանը հայտնել է, որ Վաշինգտոնն ինտեսիվ աշխատում է հրադադարի երկարաձգման ուղղությամբ:
Ավելի վաղ դեսպանը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կոչ է արել դադարեցնել Սիրիայի կառավարական զորքերի և քուրդ զինյալների միջև բախումները Հալեպ քաղաքում՝ հայտարարելով, որ խորապես մտահոգված է իրավիճակով։