Մատչելիության հղումներ

Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով հայաբնակ շրջանները նյութական վնասներ են կրել. «Գանձասար»


Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով հայաբնակ Շեյխ Թահա և Վիլլաներ շրջանները նյութական վնասներ են կրել, հայտնում է «Գանձասար» հանդեսը:

Ըստ հրապարակման, վիրավորներ չկան, վնասները միայն նյութական են։

«Ներկայումս Հալեպում զգուշավոր հանդարտություն է տիրում: Երբեմն լսվում են կրակոցների ձայներ: Սննդամթերքի խանութները, հիվանդանոցները բաց են», - նշում է «Գանձասարը»:

Հալեպում բախումների ֆոինին ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարել է, որ շարունակում է իր գործունեությունը:

Հալեպում բախումներ տեղի են ունենում կառավարական և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG