Այսօր տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ, այս մասին հայտնում է Կարապետյանների «Մեր ձևով» շարժման խոսնակը:
Հաղորդվում է, որ վաղը տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։
Լրագրողները հնարավորություն կունենան միջոցառմանը հետևել դահլիճից` առանց նկարահանող խմբի։ Միջոցառման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ,- ասված է շարժման խոսնակի տարածած հայտարարությունում:
Այս պահի դրությամբ հստակ է, որ տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին, այսինքն՝ դաշինք չի կազմի: Գործարար Սամվել Կարապետյանը թեև առաջնորդում է շարժումը, սակայն ընտրություններին մասնակցելու իրավունք չունի, քանի որ երկքաղաքացի է:
Թե ով է գլխավորելու նախընտրական ցուցակը, Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանն ավելի վաղ ասել էր.- «Թեկնածուն երկար ժամանակ է՝ որոշված է, այդ մասին կհայտարարենք փետրվարի 12-ին»: