Մատչելիության հղումներ

Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Օդեսային, ուկրաինականը՝ Տուապսեին


Օդեսա, Ուկրաինա, արխիվ
Օդեսա, Ուկրաինա, արխիվ

Ռուսաստանն անօդաչու թռչող սարքով գիշերը հարվածել է Ուկրաինայի Օդեսայի մարզին՝ վնասելով բնակելի շենքերն ու ենթակառուցվածքները: Վիրավորվել է չորս մարդ, այդ թվում՝ երեք երեխա, հայտնել են տեղական իշխանությունները:

Օդեսայի նահանգապետ Օլեգ Կիպերի հաղորդմամբ՝ հարվածները բնակելի, լոգիստիկ և էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ են եղել:

Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակն էլ հավելել է, որ անօդաչուների բեկորներն ու ուղիղ հարվածները վնասել են մի քանի բարձրահարկ բնակելի շենքերի ճակատներ ու պատուհանները:

Օդեսայի վրա հարձակումների վերաբերյալ Ռուսաստանի կողմից մեկնաբանություններ չեն եղել։

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալներով էլ՝ ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով երկու մարդ Է տուժել, և հրդեհ է բռնկվել Տուապսեի նավթավերամշակման գործարանում:

Հարվածի հետևանքով վնասվել են նավթավերամշակման գործարանի սարքավորումները, մեկ նավահանգստային նավամատույց և հինգ բնակելի շենք:

XS
SM
MD
LG