Մատչելիության հղումներ

Ռուսաստանն արգելում է հայկական չրերի և կարտոֆիլի ներկրումը

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Ռոսսելխոզնադզոր»-ն այսօր հայտարարել է, որ վաղվանից նոր սահմանափակումներ են գործելու Ռուսաստան արտահանվող և Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ այլ պետություններ առաքվող հայկական մի շարք ապրանքատեսակների համար։ Խոսքը մասնավորաբար հայկական ծագման կարտոֆիլի, սմբուկի և չրերի մասին է։

Գերատեսչության պնդմամբ՝ «սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ չի մշակվել առաքվող ապրանքների անվտանգության ապահովման հստակ ալգորիթմը»։

«Սահմանափակումների ներդրումը մեկ անգամ ևս հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի կարողանում կատարել գյուղատնտեսական արտադրողներին վերահսկելու իրեն վերապահված գործառույթը», - նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարության մեջ։

Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքն իր շուկա՝ որակական անհամապատասխանության պատճառաբանությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոստացավ, որ Կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանի սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին:

XS
SM
MD
LG