Մատչելիության հղումներ

Վատիկանում կայացել է Հռոմի Պապի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը

Լրացված
Հռոմի Պապ Լևոն 14-րդի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը Վատիկանում 2025 թվականի մայիսի 19-ին
Հռոմի Պապ Լևոն 14-րդի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը Վատիկանում 2025 թվականի մայիսի 19-ին

Սուրբ Աթոռ այցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ընդունել է Հռոմի Լևոն 14-րդ Պապը, հաղորդում է Reuters-ը։

Ըստ գործակալության՝ պետքարտուղար Ռուբիոն, որը Կաթոլիկ եկեղեցու հետևորդ է, 2-ից 2.5 ժամ է անցկացրել Վատիկանում։ Բանակցություններն անցել են «ջերմ և կառուցողական մթնոլորտում՝ վկայելով ամուր հարաբերությունների մասին», - հայտարարել է Պետդեպարտամենտը։

«Հանդիպումն ընդգծեց Միացյալ Նահանգների և Սուրբ Աթոռի միջև ամուր հարաբերությունները և նրանց համատեղ հանձնառությունը՝ խթանելու խաղաղությունն ու մարդկային արժանապատվությունը», - ասել է Պետդեպի խոսնակ Թոմի Փիգոթը։

Մարկո Ռուբիոյի հանդիպումը առաջին ամերիկացի Պապ Լևոն 14-րդի հետ տեղի է ունեցել Վաշինգտոնի և Վատիկանի միջև լարվածության ֆոնին։ Վերջին ամիսներին Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը հայտնվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիրախում՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմը քննադատելու պատճառով։

Կաթոլիկների առաջնորդին հանդիպելուց հետո Ռուբիոն հանդիպել է Վատիկանի բարձրաստիճան այլ պաշտոնյաների, այդ թվում՝ պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարը Հռոմում հանդիպումներ կունենա նաև Իտալիայի արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ։


XS
SM
MD
LG