Մատչելիության հղումներ

Հռոմի պապը կոչ է արել աշխատել աշխարհում խաղաղության հաստատման համար

Հռոմի պապ Լևոն 14-րդը շաբաթ երեկոյան Սուրբ Պետրոսի տաճարում անցկացվող Զատկի պատարագի կոչ է արել չկորցնել զգայնությունը աշխարհում շարունակվող հակամարտությունների նկատմամբ և աշխատել խաղաղության հաստատման համար:

Նա նշել է, որ անվստահությունն ու վախը թույլ են տվել «խզել մեր միջև կապերը՝ պատերազմի, անարդարության և ժողովուրդների ու ազգերի մեկուսացման միջոցով»։

Հռոմի պապը պատարագի ընթացքում չի հիշատակել որևէ կոնկրետ հակամարտություն։

Լևոն 14-րդը կոչ է արել կաթոլիկներին հետևել սրբերի օրինակին, ովքեր, նրա խոսքով, պայքարել են արդարության համար, որպեսզի «Զատկի պարգևները՝ ներդաշնակությունն ու խաղաղությունը, աճեն և ծաղկեն ամենուր»։

Ավելի վաղ Հռոմի պապը կոչ էր արել դադարեցնել բռնությունը Մերձավոր Արևելքում և նոր ջանքեր գործադրել երկխոսության ուղղությամբ։


XS
SM
MD
LG