Մատչելիության հղումներ

Թրամփը հերթական անգամ քննադատել է Լևոն XIV-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ քննադատել է Հռոմի առաջին ամերիկացի Պապ Լևոն XIV-ին։

Սպիտակ տան ղեկավարը սոցցանցի էջում գրել է․ «Որևէ մեկը Լևոն Պապին կասի՞, որ վերջին երկու ամիսներին Իրանը առնվազն 42,000 անմեղ, բոլորովին անզեն ցուցարար է սպանել, և որ բացարձակապես անընդունելի է, որ Իրանը միջուկային զենք ունենա»։

Անցյալ ամիս Լևոն XIV-ը հայտարարել էր, որ Աստված մերժում է այն առաջնորդների աղոթքները, որոնք սկսում են պատերազմներ և որոնց «ձեռքերը արյունով են լցված», իսկ Իրանի հակամարտությունը անվանել էր «սարսափելի»։

Նախկինում նա կասկածի տակ էր դրել Թրամփի վարչակազմի մոտեցումը ներգաղթի հարցում։

Դոնալդ Թրամփն արձագանքելով Պապի քննադատությանը՝ թե՛ հակամարտության, թե՛ Սպիտակ տան խիստ ներգաղթային քաղաքականության վերաբերյալ, հայտարարել էր, թե Լևոն 14-րդը «սարսափելի է»։


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG