Մատչելիության հղումներ

«Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցրել է «Ջերմուկ»-ի ներկրումը և վաճառքը Ռուսաստանում

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Գերատեսչությունից պնդել են, թե հանքային ջուրը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը:

Ռուսաստանի սպառողների պաշտպանության պետական մարմինը՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը ժամանակավորապես կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներկրումն ու վաճառքը Ռուսաստանում՝ դրանցում որոշ նյութերի նորմայից բարձր պարունակության պատճառաբանությամբ:

Գերատեսչությունից պնդել են, թե հանքային ջուրը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Հաջորդ շաբաթ կայանալիք Եվրասիական տնտեսական միության նիստին ընդառաջ «Ռոսպոտրեբնադզոր»-ը ծանուցումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողով և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին:

Ավելի վաղ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել էր, թե ստուգել է և խախտումներ չի հայտնաբերել «Ջերմուկ»-ում:

XS
SM
MD
LG