Մատչելիության հղումներ

Պուտինի Վալդայի նստավայրի շուրջ կառուցել են 7 նոր աշտարակ «Պանցիր»-ներով

Ռուսաստանի նախագահի Վալդայի նստավայրը՝ անտառում, լճի ափին, արխիվ
Ռուսաստանի նախագահի Վալդայի նստավայրը՝ անտառում, լճի ափին, արխիվ

Այս տարվա մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Վալդայի նստավայրի շուրջ կառուցել են 7 նոր աշտարակ հակաօդային պաշտպանության «Պանցիր» համակարգերով: Դրանց ընդհանուր թիվն այդպիսով հասել է 27-ի: Այս մասին հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Սիստեմա» հետաքննական նախագիծը արբանյակից արված լուսանկարների վերլուծության հիման վրա:

Ըստ ստացված տվյալների՝ «Պանցիր»-ների միանգամից 7 աշտարակների շինարարությունը սկսվել է նույն օրը՝ մարտի 17-ին: Դրանցից մի քանիսի վրա արդեն իսկ տեղակայվել են զենիթահրթիռային համալիրներ:

Ինչպես և Մոսկվայի շուրջ «Պանցիր»-ներով աշտարակները, Վալդայում ևս ՀՕՊ համակարգերը նստավայրի շուրջ տեղակայված են մեծ և փոքր տրամագծերով երկու օղակներով:

XS
SM
MD
LG