«Մոսկվան կվերանայի նախկինում ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունների վերաբերյալ իր դիրքորոշումը», - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ այս քայլի պատճառը Ռուսաստանի նախագահի՝ Վալդայում գտնվող նստավայրի դեմ ուկրաինական հարձակման փորձն է։
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մանրամասները ներկայացրել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ պնդելով, որ ուկրաինական կողմի վերջին գործողությունները «ցնցել էին Թրամփին»։
«ԱՄՆ նախագահը ցնցված էր և բառացիորեն վրդովված։ Նա նշեց, որ չէր էլ կարող պատկերացնել, որ [ուկրաինական կողմը] կարող է դիմել նման խելագար քայլերի», - հայտարարում է Ուշակովը։
Նրա պնդմամբ՝ Թրամփը նույնիսկ գոհունակություն է հայտնել,ո ր ամերիկյան կողմը Ուկրաինային չի փոխանցել Tomahawk տեսակի հեռահար հրթիռները։
Ամերիկյան կողմը Ուշակովի կողմից Թրամփին վերագրվող հայտարարությունների իսկությունը դեռ չի հաստատել։