Ուկրաինայում և Ռուսաստանում փոխադարձ հարվածներից 7 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը՝ վիրավորվել։
Ուկրաինայի Պավլոգրադ քաղաքի վրա ռուսական հարվածից զոհվել է երեք մարդ, Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի վրա ուկրաինական հարվածներից՝ չորսը։
Մինչ այդ՝ երեկ, ՄԱԿ-ն արձանագրել էր, որ արդեն ավելի քան չորս տարի շարունակվող պատերազմի ընթացքում զոհված խաղաղ բնակիչների թիվը այս ամռանը կտրուկ աճել է․ անցյալ ամիսը ամենամահացուն էր 2022-ից՝ Ռուսաստանի ներխուժումից ի վեր։
Պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը, մինչդեռ, մնում են անորոշ։
Կրեմլը հայտարարել է, որ առանձնապես լավատես չէ այսօր ավելի վաղ Մանիլայում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումից հետո։
Սերգեյ Լավրով-Մարկո Ռուբիո հանդիպումը, ըստ պաշտոնական աղբյուրների, տևել է մոտ կես ժամ։
Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է կրկին «կառուցողական դեր» խաղալ պատերազմի լուծումը գտնելու գործում։
Լավրովը, մինչդեռ, կրկնել է Մոսկվայի դիրքորոշումը, թե ցանկացած լուծում պետք է հիմնված լինի նախագահներ Թրամփի և Պուտինի միջև Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, որոնց մանրամասները, սակայն, չեն հաղորդվել։