Մատչելիության հղումներ

Ուկրաինան ենթարկվել է 220 ԱԹՍ-ի և հրթիռի հարձակման. Զոհեր կան

Ռուսաստանի կողմից Օդեսայի մարզի վրա հարձակման հետևանքները, Ուկրաինա, 2026թ. հուլիսի 22
Ռուսաստանի կողմից Օդեսայի մարզի վրա հարձակման հետևանքները, Ուկրաինա, 2026թ. հուլիսի 22

Անցած գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 216 անօդաչու թռչող սարք և չորս հրթիռ, հայտնել է Ուկրաինայի օդուժը։ Նախնական տվյալներով՝ հաջողվել է խոցել 204 անօդաչու թռչող սարք և երեք հրթիռ։

Խերսոնում հարձակման հետևանքով զոհվել է մեկ կին։ Ինչպես հայտնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Յարոսլավ Շանկոն, քաղաքում սկսվել են էլեկտրամատակարարման խափանումներ։

Օդեսայի մարզում բնակավայրերից մեկում անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի տան, ինչի հետևանքով զոհվել է մեկ կին, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Բացի այդ, վնասվել են ծխախոտի պահեստավորման պահեստային շենքը և գազատարը։

Գիշերը հարձակման է ենթարկվել նաև Կիևի մարզը։ Չայկի գյուղում տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա։


XS
SM
MD
LG