Ղրիմի վրա ուկրաինական հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել, չորսը՝ վիրավորվել են, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է թերակղզու՝ Մոսկվայի կողմից նշանակված ղեկավարը։
Սերգեյ Ակսյոնովի փոխանցմամբ՝ վիրավորների թվում երկու երեխա կա։
Մոսկվայից արևելք գտնվող Ուլյանովսկի մարզի նահանգապետն էլ հայտնել է, որ ուկրաինական անօդաչուները էներգետիկ օբյեկտի են հարվածել, հրդեհ է բռնկվել։
Վորոնեժի մարզում քաղաքացիական օբյեկտներ են թիրախավորվել, տեղեկացրել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը՝ հավելելով, որ վիրավորներ կան։
Հղում անելով պաշտպանության նախարարությանը՝ ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ գիշերվա ընթացքում երկրի զինուժը 223 ուկրաինական անօդաչու է խոցել։