Մատչելիության հղումներ

Կիևը հայտնում է՝ ՌԴ-ն Ուկրաինային հարվածել է ամենամեծ թվով բալիստիկ հրթիռներով

Կիևը ենթարկվել է ռուսական խոշոր հրթիռային հարձակման

Կիևի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ իրականացրել է պատերազմի մեկնարկից ի վեր ամենախոշոր բալիստիկ հրթիռային հարձակումը:

«Ռուսաստանը պատերազմի մեկնարկից ի վեր կիրառեց բալիստիկ հրթիռների ամենամեծ քանակը՝ մոտ չորս տասնյակ՝ Ուկրաինայի մայրաքաղաքի դեմ իրականացված դաժան ահաբեկչական հարձակման ընթացքում, որի հետևանքով մարդիկ զոհվեցին և վիրավորվեցին», - X-ում գրել է Անդրիյ Սիբիհան։

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին և մերձակա տարածքներին ռուսական հրթիռային հարձակման հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել, քաղաքի տարբեր հատվածներում հրդեհ է բռնկվել, գրել է Reuters-ը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին։

Գիշերվա ընթացքում ուժգին պայթյուններ են լսվել, մինչ ուկրաինական օդուժը նախազգուշացնում էր բալիստիկ հրթիռներով հարձակման սպառնալիքի մասին։

Ռուսական հարձակման հետևանքները՝ Կիևում, հուլիսի 19,2026թ.
Ռուսական հարձակման հետևանքները՝ Կիևում, հուլիսի 19,2026թ.

Բնակիչներից մեկը պատմել է, որ իր բնակարանի ներսում էր, երբ պայթյունը պոկել է պատշգամբի դուռը, որն էլ հարվածել է իր գլխին։

«Տատիկս ինձ հետ է ապրում, ու նա չի կարողանում քայլել։ Ինչպե՞ս կարող էի փախչել ու նրան մենակ թողնել» , - ասել է նա։

Նախօրեին ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Ռուսաստանի արևմտյան հատվածում գտնվող լոգիստիկ կենտրոնում 8 մարդ էր զոհվել, հայտնել էր տարածաշրջանի նահանգապետը։

XS
SM
MD
LG