Մատչելիության հղումներ

Ուկրաինական հրթիռի հարվածի հետևանքով Կիրովի «Ավիտեկ» գործարանում վեց մարդ է զոհվել

Ռուսաստան, Կիրով. Հրթիռային հարձակում Ավիտեկ գործարանի վրա
Ռուսաստան, Կիրով. Հրթիռային հարձակում Ավիտեկ գործարանի վրա

Կիրովի մարզի նահանգապետ Ալեքսանդր Սոկոլովը հայտնել է, որ Կիրովում գտնվող ձեռնարկության վրա ուկրաինական հարձակման հետևանքով վեց մարդ «զոհվել է տեղում»։ Եվս 26 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Ուկրաինական տելեգրամյան ալիքները գրել էին, որ Կիրովի պաշտպանական նշանակության «Ավիտեկ» գործարանի դեմ կիրառվել է ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռը։ Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ հարվածի պահին «մարդիկ նոր էին մտել արտադրական արտադրամասեր», իսկ ավելի ուշ հարձակման ենթարկված շենքից «սկսել են դուրս բերել դիեր»։

«Ավիտեկ»-ը նաև ռազմական նշանակության արտադրանք՝ հակաօդային պաշտպանության միջոցներ և ավիացիոն բաղադրիչներ է արտադրում։ Ձեռնարկությունն ընդգրկված է Եվրամիության, ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների պատժամիջոցների ցանկում։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության տվյալներով՝ գործարանը մասնագիտացած է «երկիր-օդ» դասի զենիթային հրթիռների, օդաչուների փրկության համար նախատեսված կատապուլտային նստատեղերի, ավիացիոն համակարգերի արտադրության մեջ։

Ձեռնարկությունը ներգրավված է նաև «Տոր» զենիթահրթիռային համալիրների արտադրության ծրագրում։

XS
SM
MD
LG